40-անց կանանց խիստ անհրաժեշտ է В12 վիտամինը
В12 վիտամինի պակասի մասին վկայող 14 տագնապալից նշաններ
Կանանց 40-ից հետո В12 վիտամինը հարկավոր է, ինչպես օդը: Փաստ է, որ 40-60 տարեկան կանանց 4 տոկոսը տառապում է В12 վիտամինի պակասից: Բացի դրանից, գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ անտեսում են դրա պակասի նշանները:
Եթե ուզում եք գեղեցիկ մազեր, առողջ մաշկ ու կայուն նյարդային համակարգ ունենալ, ապա կարդացեք այս հոդվածը:
В12 վիտամինի պակասը
Հաճախ առօրյա վազքի մեջ մենք չենք լսում մեր օրգանիզմի ահազանգերը` անտեսելով դրանք, կամ հոգնածությունն ու գլխացավը վերագրելով սթրեսին: Սակայն 40-ը բոլորած կանանց վատ ինքնազգացողության պատճառներն ավելի խորն են թաքնված:
Ստորև կներկայացնենք 14 նշաններ, որոնք վկայում են կնոջ փխրուն օրգանիզմում В12 վիտամինի պակասի մասին: Դա շատ վտանգավոր է:
1. Պերնիցիոզ սակավարյունություն:
Գլխապտույտ և կենտրոնացման կորուստ: Այն կանանց մոտ, ովքեր հաճախ են դիմում նյարդաբանների՝ գլխապտույտներից ունեցած բողոքներով, В12 վիտամինի մակարդակը բավականին ցածր է: Իսկ քանի որ ցիանոկոբալամինն ազդում է նյարդերի միելինային ծածկույթի վրա, դրա պակասն օրգանիզմում հղի է նյարդերը վնասելու վտանգով, որին հետևում են ոչ միայն հաճախակի գլխապտույտները, այլև կենտրոնացման ամբողջական կորուստը:
2. Եղունգների հետ կապված խնդիրներ և անառողջ մազեր:
Եթե մազերը կորցրել են նախկին փայլը, փշրվող են դարձել, նոսրացել են, եղունգները բարակել են, կոտրվում են կամ շերտավորվում, դա վկայում է արժեքավոր В12 վիտամինի պակասի մասին:
3. Մկանային թուլություն:
Ազդելով նյարդային համակարգի վրա` ցիանոկոբալամինի պակասը ոչ միայն ընդհանուր թուլություն է հարուցում, այլև ամենաիսկական մկանային թուլություն:
4. Շնչարգելություն:
Այս տհաճ նշանը սակավարյունության հետևանքներից է, որը հարուցված է В12 վիտամինի պակասով: Հեմոգլոբինի ոչ բավարար քանակությունը բարդացնում է հյուսվածքներին թթվածնի մատակարարումը` դրանով իսկ թոքերին ստիպելով աշխատել չափազանց մեծ ծանրաբեռնվածությամբ, որպեսզի բավարարի օրգանիզմի` թթվածնի պահանջմունքը:
5. Տեսողության հետ կապված խնդիրներ:
В12 վիտամինի պակասի ծանր դեպքերում ախտահարվում են տեսողական նյարդը և ցանցաթաղանթի անոթները, ի հայտ է գալիս երկատվության էֆեկտ, աչքերի առջև մոծակների առկայծում, ու անգամ՝ ժամանակ առ ժամանակ` կուրություն:
6. Անընդհատ հոգնածություն:
Պակասում է հեմոգլոբինը, նշանակում է՝ չի հերիքում նաև թթվածինը: Այստեղից էլ` քնելու անընդհատ ցանկությունը: Ցիանոկոբալամինի պակասի պատճառով կանացի օրգանիզմը շարունակ հանգիստ է պահանջում, անգամ, եթե դու բավականաչափ քունդ առել ես:
7. Մաշկային ծածկույթների գունատություն:
Աչքերի տակի զզվելի կապտուկներից ու գունատ մաշկից ազատվելու համար խորհուրդ է տրվում ստուգել, թե արդյո՞ք բավարար է В12 վիտամինի քանակը: Դրա պակասը հանգեցնում է արյունաստեղծման խանգարումներին ու արյունային մարմինների մի մասի քայքայմանը, ինչի հետևանքով արտազատվում է լեղու բիլիրոիբին պիգմենտը, որը և մաշկին այդքան մռայլ տեսք է հաղորդում:
8. Թմրածություն և ծակոցներ:
В12 վիտամինային սակավարյունության ամենատհաճ նյարդաբանական նշաններից մեկն է: Նյարդային թաղանթների ախտահարումն ու թթվածնի պակասն արտահայտվում են վերջույթների թմրածությամբ, ինչպես նաև՝ ծակոցներով, ու երբեմն` դողով: Ցավոտ նշաններից ազատվելու համար խորհուրդ է տրվում В12 վիտամինի մակարդակը պահել նորմայի սահմաններում:
9. Հիշողության հետ կապված խնդիրներ:
Եթե նկատում ես, որ սկսել ես մոռանալ տարրական բաներ, ինչը նախկինում հատուկ չէր քեզ, ուրեմն ճիշտ ժամանակն է В12 վիտամինի մակարդակը ստուգելու ու նրա պաշարները վերականգնելու:
10. Լեզվի արտաքին տեսքի փոփոխություն:
Կարմիր, ասես լաքապատ լեզուն վստահորեն խոսում է В12 վիտամինի պակասի մասին: Դրա պատճառով լեզվի կառուցվածքը ենթարկվում է փոփոխությունների, այն վառ կարմիր է դառնում ու ասես լաքապատ: Դա էլ քիչ է, առաջանում է լեզվում այրոցի չափազանց տհաճ զգացողություն ու համային տպավորությունների խեղում:
11. Տրամադրության անկումներ:
В12 վիտամինի պակասը կանացի օրգանիզմում ունակ է սրել դեպրեսիվ վիճակը, ուժեղացնել անհանգստությունն ու նյարդային վիճակը, ինչպես նաև անընդհատ լաց լինելու ցանկություն առաջացնել: Եվ այդ ամենը՝ այն պատճառով, որ այդ վիտամինը մասնակցում է երջանկության հորմոնների` սերոտոնինի ու դոֆամինի արտադրությանը:
12. Բույրերի նկատմամբ կիրք:
Սակավարյունությունը հանգեցնում է բույրերի խեղմանը: Այսպես, սիրելի օծանելիքի բույրն այլևս այնքան հրաշալի չի թվում, փոխարենը՝ ներկի կամ կերոսինի հոտը ձեզ բավականին հաճելի է թվում:
13. Սրտի հետ կապված խնդիրներ:
Արյունաստեղծ ֆունկցիայի խաթարման արդյունքում ի հայտ է գալիս հաճախակի տախիկարդիա կամ սրտի հաճախախփություն, արյան զարկերակային ճնշման իջեցում ու շատ այլ նշաններ, որոնք իրենց հետ բերում են սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ:
14. Մարմնի ջերմաստիճանի բարձրացում:
Հազվադեպ ցիանոկոբալամինի պակասը կարող է ուղեկցվել մարմնի ջերմաստիճանի ժամանակավոր բարձրացմամբ՝ մինչև սուբֆեբրիլ թվեր: Եվ թեկուզ այդ նշանը բնորոշ է օրգանիզմում բորբոքային պրոցեսների առկայության, В12 վիտամինի չափաբաժինը հաստատ չի խանգարի:
Եթե դուք ձեզ մոտ նկատել եք այս տհաճ նշանների թեկուզ մի մասը, խորհուրդ ենք տալիս անհապաղ օգնության համար դիմել մասնագետի: Իսկ բնական ճանապարհով В12 վիտամինի պաշարները լրացնելու համար օգտագործեք տավարի լյարդ, ձողաձուկ, պալտուս, սաղմոն, ծովախեցգետիններ, ջրիմուռներ ու տոֆու պանիր: Այս մթերքները հարուստ են օգտակար միկրոէլեմենտներով, հանքանյութերով և, գլխավորը, ցիանոկոբալամինով:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը