Բաժիններ՝

Հնդկաստանում շրթհարմոն նվագող փիղ են տեսագրել

Հնդկաստանի հարավի Թամիլնադի նահանգում Անդաալ անունով փիղը ցուցադրել է իր երաժշտական ընդունակությունները՝ կնճիթով շրթհարմոն նվագելով եւ շարժումներ կատարելով երաժշտության տակտի տակ: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Կադրերում երեւում է, թե փղերի Թաքամփաթի ճամբարում վարժեցնողն ինչպես է շրթհարմոնը դնում փղի կնճիթի ծայրին: Շնչելով եւ արտաշնչելով օդը՝ կենդանին սկսում է գործիքով ձայներ հանել: Ըստ որում Անդաալն ուրախ տմբտմբացնում է գլուխը, թափահարում ականջները, խաղացնում պոչը՝ ասես պարում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31