
Սոս Սարգսյանի 90-ամյակի առթիվ Համազգային թատրոնը վարպետին նվիրված հյուրախաղեր կունենա

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը 2019 թվականին հյուրախաղերով հանդես կգա Լիտվայում, Յարոսլավլում, Բրեստում և Ֆինլանդիայում:
Լրագրողների հետ զրույցում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնակատար Արման Նավասարդյանը նշեց, որ 2019 թվականն իրենց համար նշանավորվում է նրանով, որ Սոս Սարգսյանի 90-ամյակն է:
«Մեր թատերաշրջանը նվիրելու ենք վարպետի հոբելյանին: Մենք հյուրախաղեր կունենանք Հայաստանի շատ գյուղերում և արտասահմանում: Դեռևս փակագծերն ավելի բացել չեմ կարող: Ունենք նաև փառատոնների մասնակցելու հրավերներ»,- ընդգծեց Նավասարդյանը: