
«Մոուրինիոն վստահում էր ինձ, և նա մեծ դեր խաղաց իմ զարգացման մեջ». Լինգարդ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսսի Լինգարդը մեկնաբանել է Ժոզե Մոուրինիոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումը:
«Մոուրինիոն ինձ միշտ շատ լավ է վերաբերվել: Նա ինձ վստահում էր խոշոր հանդիպումների ժամանակ: Հիմա ես պետք է արդարացնեմ վստահությունը իմ լավ խաղով:
Ժոզեն իմ զարգացման գործում մեծ դեր խաղաց, և ես կարող եմ միայն շնորհակալ լինել նրան այդ ամենի համար»,- Լինգարդին է մեջբերում talkSport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը