Վարորդները պահանջում են ներել «հեղափոխական տուգանքները». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել էր կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները:
Թերթը ՃՈ-ից տեղեկացավ, որ մոտ 1000 վարչական ակտ հասցեատերերի դիմելուց հետո է բեկանվել, իսկ 2 տասնյակ հազարից ավել իրավախախտում հեղափոխության օրերին ՃՈ աշխատակիցների կողմից չի արձանագրվել: «Ժողովուրդ» օրաթերթ զանգահարած եւ տուգանքի ծանուցում ստացած մի շարք վարորդներ ՃՈ-ի հայտարարությունից հետո համարել են, որ ցույցերի օրերի խախտումների վարույթներն ինքնաբերաբար պետք է կարճվեին, եւ նրանց մեծ մասը այս նպատակով հատուկ չի դիմել ՃՈ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: