Բաժիններ՝

ԱՄՆ-ի ամենահարուստ հայտնի մարդը

Ռեժիսոր եւ «Աստղային պատերազմներ» կինոսագայի ստեղծող Ջորջ Լուկասը 2018 թվականի ամենահարուստ ամերիկացի հայտնին է դարձել Forbes հանդեսի վարկածով: Ցուցակը հրապարակված է հրատարակության կայքում։

Forbes-ը 74-ամյա Լուկասի կարողությունը գնահատել է 5,4 մլրդ դոլար: Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, որի դրամագլուխը հասել է 3,7 մլրդ դոլարի: Երրորդ տեղը բաժին է ընկել հեռուստահողորդավարուհի Օփրա Ուինֆրիին (2,8 մլրդ դոլար):

Նրան հաջորդում է նախկին բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը (1,7 մլրդ դոլար): Ցուցակի հինգերորդ հորիզոնականը կիսել են ֆոտոմոդել, ռեալիթի շոուի եւ Kylie Cosmetics կոսմետիկական ընկերության հիմնադիր Քայլի Ջենները եւ ռեփեր Ջեյ-Զին, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը հասնում է 900 մլն դոլարի: Նրանց հաջորդում է իլյուզիոնիստ Դեւիդ Քոփերֆիլդը (875 մլն դոլար):

Ութերորդ դիրքը պատկանում է ռեփեր Դիդիին (825 մլն դոլար): Վարկանիշը եզրափակում են գոլֆիստ Թայգեր Վուդսը եւ գրող Ջեյմս Փաթերսոնը: Նրանցից յուրաքանչյուրի կապիտալը գնահատվում է 800 մլն դոլար: 2018 թվականի վարկանիշի տասը մասնակիցների կարողության ընդհանուր գումարը կազմում Է 18,7 մլրդ դոլար, ինչը 4 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի:

Ինչպես նշում է Forbes-ը, ամերիկացի ամենահարուստ հայտնիների ցուցակում կարող են հայտնվել «ԱՄՆ-ի այն քաղաքացիները, որոնք հարստացել են իրենց փառքի շնորհիվ, այլ ոչ թե հայտնի են դարձել իրենց հարստությամբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս