
Նարինե Թուխիկյանը՝ Մշակույթի նախարար դառնալու մասին

168.am-ի տեղեկություններով՝ «Իմ քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ, Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին առաջիկայում նշանակելու են ՀՀ մշակույթի նախարար:
Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել Նարինե Թուխիկյանից, ով ասաց, որ նման բան չկա. «Որտեղի՞ց այդ տեղեկությունը, նման բան չկա»,- ասաց նա:
Մեր հարցին, իսկ նման ցանկություն ունի՝ պատասխանեց. «Ամենևին»:
Անի Կարապետյան