«Մարդիկ սպասում են Փաշինյանի խոստացած տնտեսական հեղափոխությանը»

«Հարցումների արդյունքները վկայում են, որ մարդիկ, թեև գոհ են, որ կոռուպցիայի դեմ պայքար է սկսվել, սակայն այժմ սպասում են տնտեսական որոշակի փոփոխությունների, որպեսզի առաջին հերթին այնպիսի միջավայր ստեղծվի, որ ներդրումներ լինեն, որովհետև առանց դրա մենք շատ վատ վիճակում ենք հայտնվում: Բնականաբար, պետք է դատական համակարգի արդարության, դատական իշխանության անկախության ամրապնդում լինի, կոռուպցիայի դեմ պայքարն ավելի համակարգված լինի, բայց առաջին հերթին տնտեսական ուղղությամբ պետք է լրջագույն քայլեր ձեռնարկվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով նորընտիր խորհրդարանի և կառավարության առաջնահերթ անելիքներին:

Ըստ նրա՝ անցած ամիսների ընթացքում Փաշինյանի կառավարությունը չհասցրեց իրականացնել իր ծրագրում գրվածը՝ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, կուսակցությունների մասին օրենք, ինչը մտահոգիչ է, որոշակի քայլեր արվել են դեմոնոպոլիզացիայի հետ կապված. «Այս ընթացքում կարելի էր նախապատրաստվել տնտեսական հեղափոխության համար»:

Վ.Հոկտանյանը ճիշտ է համարում, որ սահմանադրական փոփոխությունների հարցը Փաշինյանը չնախաձեռնեց մինչև ընտրությունները: Ըստ նրա՝ դրա մասին առավել բովանդակային կարելի է խոսել 5-6 ամիս հետո:

Տեսանյութեր

Լրահոս