Բաժիններ՝

Մակարավանքից հափշտակել են արծաթե մոմակալներ և հանգանակության գանձանակում եղած ողջ գումարը. shamshyan.com

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Տավուշի մարզի «Մակարավանք» վանական համալիրից կատարված գողության փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Իջևանի բաժին է դիմել Աչաջուր գյուղում գործող նշված համալիրի քահանա Տեր Արշավիրը և հայտնել, որ դեկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք համալիրի դռան փականը կոտրել են, մտել ներս և այնտեղից գողացել արծաթե մոմակալներ, իսկ հետո կոտրել հանգանակության գանձանակը և հափշտակել այնտեղ եղած գումարը:

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար նաև վանական համալիրի կրած վնասի չափը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31