Բաժիններ՝

«Մեսսին լավագույնն է պատմության մեջ, բայց գեղեցիկ չէ ասել, որ Մոդրիչը նվաճեց «Ոսկե գնդակն» անարժանորեն». Ինիեստա

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան Լիոնել Մեսսիին կոչել է պատմության լավագույն ֆուտբոլիստը:

«Ինձ համար Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Նա ունի ամեն ինչ. երկու ոտքերով հարված, դրիբլինգ, հարված գլխով: Ես չեմ տեսել մեկին, ով կարող է դաշտում համեմատվել նրա հետ: Եվ նա այդ նշաձողը պահում է 15 տարիների ընթացքում:

Այս տարի «Ոսկե գնդակը» նվաճեց Մոդրիչը, բայց գեղեցիկ չէ ասել, որ Լուկան հաղթեց այն անարժանորեն: Մենք բոլորս գիտենք՝ ինչ հաջողությունների է նա հասել այս մրցաշրջանում: Բայց պետք է հասկանալ՝ ինչ է «Ոսկե գնդակը»: Այստեղ խիստ մաթեմատիկական բաղադրիչ չկա: Որոշ ընտրողների համար աշխարհի առաջնության հաղթանակն այնքան էլ կարևոր չէ, բայց ոմանց համար՝ ընդհակառակը»,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս