
«Շնորհավորում եմ Մոդրիչին, բայց «Ոսկե գնդակն» ամեն տարի պետք է նվաճեմ ես». Կրիշտիանու Ռոնալդու

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Լուկա Մոդրիչի՝ «Ոսկե գնդակը» նվաճելը:
«Կարծում եմ, որ «Ոսկե գնդակն» ամեն տարի պետք է նվաճեմ ես: Ես աշխատում եմ դրա համար, բայց եթե չի ստացվում այն նվաճել, աշխարհի վերջը չէ:
Թվերը չեն ստում, բայց չեմ կարող ասել, որ ավելի քիչ երջանիկ եմ դարձել, քանի որ չեմ ստացել մրցանակը: Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկի համար: Դուք իսկապե՞ս կարծում եք, որ ես տուն կգնայի և կսկսեի լաց լինել:
Շնորհավորում եմ Մոդրիչին, նա արժանի է: Բայց մյուս տարի մենք նորից կհանդիպենք, և ես կփորձեմ նորից լինել բարձունքում»,- նշել է Ռոնալդուն:
Սիրարփի Աղաբաբյան