Բաժիններ՝

Samsung-ը 5G-սմարթֆոն է ներկայացրել

Samsung-ը շարժական կապի հինգերորդ սերնդի ցանցերի համար ամենաարագագործ սմրաթֆոններից մեկի նախատիպն է ներկայացրել Snapdragon Technology Summit խորհրդաժողովում, որն ընթանում է ԱՄՆ-ի Հավայիի նահանգում: Այդ մասին հայտնել է Cnet.com պորտալը, որը մասնագիտանում է էլեկտրոնիկայի նորույթների բնագավառում:

Այդ ցանցերը, ինչպես խորհրդաժողովում ասել է Qualcomm ընկերության նախագահ Կրիստիանո Ամոնը, «հիմք կդնեն սմարթֆոնների, իսկ ավելի ուշ՝ ավտոմեքենաների եւ գործնականում ամեն տեսակ էլեկտրոնային սարքերի օգտագորրծման համար»:

Ինչպես նշել է Cnet.com-ը, հինգերորդ սերնդի շարժական ցանցերը տեղեկատվության փոխանցումն արագացնում են 10-ից մինչեւ 100 անգամ, եւ սմարթֆոնները կկարողանան ավելի արդյունավետորեն օգտագործել հավելվածները, այդ թվում նրանք, որոնք ստեղծված են լրացված իրականության տեխնոլոգիաների հիման վրա: 5G ցանցերը կապահովեն նաեւ անվարորդ ավտոմեքենաների եւ ճանապարհային երթեւեկության կառավարման համակարգերի հաղորդակցվելու հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31