
Մոուրինիոն գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը, որ Պոգբայի հետ անհնար է աշխատել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կորցրել է հույսը, որ կկարողանա նորմալ շփվել «Կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:
Մոուրինիոն չի հասկանում՝ ինչպես աշխատել ֆրանսիացու հետ և նրան ավելի լավը դարձնել: Ժոզեն նամակ է գրել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը և դժոգհել է, որ բոլոր մեթոդները փորձված են՝ հաշտության գործողություններից մինչև կոշտ մեթոդներ, բայց ապարդյուն: Ինչպես հաղորդում է Independent-ը, Յուրահատուկը Պոգբային անվանել է վիրուս իր թիմակիցների համար:
Պոգբան խաղում էր «Յուվենթուսի» կազմում 2012-2016թթ., ինչից հետո վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ» 105 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը