Բաժիններ՝

Իսկոն ցանկանում է հեռանալ «Ռեալից» և տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Կիսապաշտպան Իսկոն կարող է հեռանալ «Ռեալից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ինչպես հաղորդում է El Chiringuito-ն, 26-ամյա իսպանացին ակումբակիցների հետ զրույցում հաղորդել է, որ ցանկանում է հունվարին հեռանալ «Ռեալից» և պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», եթե առաջարկ ստանա անգլիական ակումբից:

Ավելի վաղ հաղորդվում էր Իսկոյի և «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի կոնֆլիկտի մասին:

«Էյբարից» կրած պարտությունից հետո Իսկոն չսեղմեց Սոլարիի ձեռքը: Հավանաբար այդ էր պատճառը, որ Իսկոն չհայտնվեց Չեմպիոնների լիգայում «Ռոմայի» հետ հանդիպման մեկնարկային կազմում: Բացի այդ, մարզիչը կարծում է, որ Իսկոն վատ մարզավիճակում է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31