ԼՀԿ-ական թեկնածուի համակիրները փակել են հեղափոխականների ճանապարհը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իրեն չի դիտում Նիկոլ Փաշինյանի մրցակից, եւ «լուսավորիչներն» իրենց քարոզարշավի ընթացքում ավելի շատ զբաղված են Փաշինյանի եւ հեղափոխության գովքն անելով, սակայն պարզվում է՝ շարքերում ավելի ռադիկալ տրամադրություններ կան։
Մեզ պատմեցին, որ օրերս Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի ԼՀԿ-ական ռեյտինգային թեկնածուի՝ Շանթ Գրիգորյանի համակիրները թույլ չեն տվել, որ «Իմ քայլը» դաշինքի մարզային թեկնածուներից մեկն իրենց գյուղում քարոզարշավ անի։ Նրանք հավաքվել են եւ փակել հեղափոխականների ճանապարհը՝ հետ ուղարկելով մրցակիցներին եւ ասելով, որ իրենց գյուղում ունեն նախընտրած թեկնածու»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: