Հոնկոնգը գլխավորել է 2018թ. ճանապարհորդների շրջանում առավել ժողովրդականություն վայելող քաղաքների վարկանիշը
Հոնկոնգն առաջին տեղն է գրավել 2018 թվականին ճանապարհորդների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող աշխարհի քաղաքների վարկանիշում: Տարեսկզբից այնտեղ այցելել է 29,8 մլն մարդ, ինչի մասին վկայում են Euromonitor International վերլուծական ընկերության կողմից դեկտեմբերի 4-ին հրապարակված զեկույցի տվյալները։
Ամենագրավիչ տուրիստական ուղղությունների եռյակում տեղ են զբաղեցրել նաեւ Բանգկոկը (23,7 մլն) եւ Լոնդոնը (20,7 մլն): Առաջատարների տասնյակում են Սինգապուրը, Մակաոն, Փարիզը, Դուբայը, Նյու Յորքը, Քուալա Լումպուրը եո Հոնկոնգի հարեւան Շենչժեն հարավչինական մեգապոլիսը: Euromonitor International-ը բրիտանկան վերլուծական ընկերություն է, որը ապրանքների ու ծառայությունների հետազոտություններ է անցկացնում:
Առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքների՝ նրա կողմից ամեն տարի կազմվող վարկանիշը հիմնվում է աշխարհի հարյուր երկրներից ստացված տվյալների վրա:
Ընկերության վերլուծաբանները հաշվի են առնում այն ճանապարհորդներին վերաբերող տվյալները, որոնք այս կամ այն քաղաքում ավելի քան 24 ժամ են անցկացրել՝ անկախ իրենց այցի նպատակից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: