
Հրապարակվել է «Կապիտան Մարվել» ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Marvel-ը ներկայացրել է «Կապիտան Մարվել» ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Տեսահոլովակը հրապարակված է ընկերության YouTube-ալիքում։
Ըստ սյուժեի՝ ռազմաօդային ուժերի օդաչու Քերոլ Դենվերսը «այլմոլորակային թշնամական ռասաների հետ ընդհարումից հետո գերուժ է ձեռք բերում եւ դառնում անխոցելի»:
«Հերոսուհին պետք է տիրապետի իր նոր ունակություններին՝ հզոր թշնամուն դիմակայելու համար»,- ասված է թրեյլերի նկարագրության մեջ: Ֆիլմի ռեժիսորներն են Աննա Բոդենը եւ Ռայան Ֆլեքը: Գլխավոր դերերը կատարել են Ջեմմա Չանը, Բրի Լարսոնը եւ Ջուդ Լոուն:
Նոյեմբերի 27-ին Marvel-ն սկսել է 100-օրյա հետշավարկը մինչեւ «Կապիտան Մարվելի» էկրաններ բարձրանալը: Համաշխարհային պրեմիերան պլանավորված է 2019 թվականի մարտի 8-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: