Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություններ կներկայացնեն Սահմանադրական դատարան (ուղիղ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն կներկայացնեն ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ: Այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաննեից Հայկ Ալումյանը:

Հաջորդ միջնորդությունը, որը Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են ներկայացնել դատարանին, վերաբերվում է Վճռաբեկ դատարանում ներկայացված այն տեսանյութին, որտեղ, ըստ նրանց՝ երեւում է, թե ինչպես են ցուցարարները Մարտի 1-ին կրակում: Ալումյանը նշեց, որ միջնորդելու են դատարանում հետազոտել այդ տեսանյութը.

«Պետք է նայենք դատարանում որոշ մեկնաբանություններ անենք եւ տեսնենք թե մյուս կողմը ինչպես է մեկնաբանում»,- ասաց նա:

Նշենք, որ 2008թ. խմբագրված քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածում իշխանությունը բռնությամբ զավթելու դրվագից բացի ներառված է եղել նաեւ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ դրույթ, հետագայում այդ հոդվածը փոփոխվել է՝ դառնալով 300.1։ Քոչարյանի պաշտպանների կարծիքով թե՛ նախկին, թե՛ գործող հոդվածներում առկա է իրավական որոշակիության սկզբունքի խախտում։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31