NASA-ն տեսագրել է Երկրի համար ամենավտանգավոր աստղակերպը
NASA-ն Twitter-ում հրապարակել է Բեննու աստղակերպի պտույտի տեսագրությունը, որը վտանգավոր է համարվում Երկրի համար: Բեննուի լրիվ պտույտը նկարահանել հաջողվել է OSIRIS-REx միջմոլորակային կայանի միջոցով, որը նախատեսված է աստղակերպից գրունտի նուշներ բերելու համար։
«Որջու՛յն, աստղակերպ Բեննու: Մեր @OSIRISREx տիեզերական ապարատն ավելի քան երկու միլիարդ մղոն է թռել քեզ հետ հանդիպելու համար»,- ասված է NASA-ի գրառման մեջ:
Գերատեսչության տվյալների համաձայն՝ աստղակերպը պլանավորում են ուսումնասիրել մոտավորապես մեկ տարվա ընթացքում, այնուհետեւ տիեզերական զոնդը կվերցնի Բեննուի նմուշներ՝ գիտնականների կողմից հետագա հետազոտման համար: OSIRIS-REx-ի վերադարձը Երկիր պլանավորված է 2023 թվականի սեպտեմբերին:
500 մետր չափով տիեզերական մարմինը հայտնաբերել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները: Մասնագետների հաշվարկներով՝ այն Երկրին կմոտենա 2182 թվականին: 2013 թվականից Բեննուն համարվում է Երկրի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող գլխավոր օբյեկտն այն բանից հետո, երբ այդ «կոչումից» զրկվեց Ապոֆիս աստղակերպը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Today, our @OSIRISREx spacecraft reached a major milestone — arrival at asteroid Bennu. Watch as the team explains the mission's goals and how they maneuvered the spacecraft to precisely reach its target: https://t.co/2lvc69KiCu pic.twitter.com/4bklGJsuQj
— NASA (@NASA) December 4, 2018