«Ես 100 տոկոսով պատրաստ չէի, բայց պետք է դաշտ դուրս գայի». Նեյմար
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ ամբողջովին պատրաստ չի եղել Չեմպիոննրի լիգայի խմբային փուլի՝ «Լիվերպուլի» հետ (2:1) հանդիպմանը:
«Ես 100 տոկոսով պատրաստ չէի:
Բայց սա շատ կարևոր խաղ է, այդ իսկ պատճառով ես պետք է դուրս գայի դաշտ՝ անկախ նրանից մարզվում էի, թե ոչ»,-նշել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ բրազիլացին վնասվածք էր ստացել ազգային հավաքականի խաղում և հանգստյան օրերին բաց թողեց Ֆրանսիայի առաջնության խաղը «Թուլուզի» հետ (1:0):
Սիրարփի Աղաբաբյան