Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի մահվան փաստով ԿԸՀ-ն նրա գրանցումը ճանաչեց ուժը կորցրած
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած ճանաչեց Հանրապետական կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սուսաննա Գևորգյանի գրանցումը՝ հիմք ընդունելով նրա մահվան վկայականը: ԿԸՀ-ն նման որոշում կայացրեց նոյեմբերի 28-ի արտահերթ նիստում:
«ԿԸՀ-ում Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ստացվեց գրություն, որով մեզ տեղեկացրին, որ մահացել է իրենց ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու առաջարկեց հարցը ընդգրկել նիստի օրակարգում:
ԿԸՀ-ում ուղարկված գրությանը կից ներկայացվել էր նաև մահվան վկայական: Համաձայն մահվան վկայականի՝ ՀՀԿ ցուցակով թիվ 4 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Սուսաննա Պարգևի Գևորգյանը մահացել է: «Մահվան փաստով պայմանավորված՝ ներկայացվել է փաստաթուղթ նրա գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին»,- նշեց Մուկուչյանը:
ԿԸՀ-ն քվեարկությամբ Սուսաննա Գևորգյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչեց: