Բաժիններ՝

«Յուվենթուս»-«Վալենսիա». Վերջին հնարավորությունը իսպանացիների համար

«Վալենսիայի» համար այս հանդիպումը որոշիչ է: Թուրինյան ակումբին պարտվելը կնշանակի հրաժեշտ տալ Չեմպիոնների լիգային այս մրցաշրջանում:

«Յուվենթուս»

«Յուվենթուսը» ներկայումս Եվրոպայի ամենաուժեղ ակումբներից մեկն է: «Ծեր Սենյորան» շարունակում է մնալ գրեթե անպարտելի ներքին առաջնությունում և երկրորդ տեղը զբաղեցնող թիմին գերազանցում է 8 միավորով: Չեմպիոնների լիգայում իտալացիները նույնպես խմբի առաջատարներն են՝ գերազանց արդյունքներ ցուցադրելով:

Ընդհանուր պատկերում չի տեղավորվում միայն պարտությունը «Մանչեսթեր Յունայթեդից»: Մնացած բոլոր մրցակիցներին թուրինցիները հաղթել են, և դա բավարար է հաջորդ փուլ դուրս գալու համար:

Այս խաղում թուրինցիներին օգնել չեն կարող երկու ֆուտբոլիստներ՝ Սամի Խեդիրան և Էմրե Ջանը:

«Վալենսիա»

«Վալենսիան» միայն վերջերս է սկսել հաղթել: «Չղջիկները» երկար ժամանակ ոչ-ոքի-ներ էին խաղում, ինչի արդյունքում հիմա 10-րդն են Լա Լիգայում: Իսկ Չեմպիոնների լիգայում Տորալի թիմը շատ քիչ հնարավորություններ ունի: Այս պահին իսպանացիները իրենց ակտիվում ունեն մեկ պարտություն, երկու ոչ-ոքի և մեկ հաղթանակ:

Եթե այս խաղում իսպանացիները պարտվեն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթի, ապա «չղջիկները» կբավարարվեն միայն երրորդ հորիզոնականով:

Պետք է նշել, որ Չեմպիոնների լիգայում այնքան էլ հաջող հանդես չգալուց հետո, «Վալենսիան» բարելավել է իր խաղը ներքին առաջնությունում:

«Չղջիկների» կազմում վնասվածք ունի միայն Դենիս Չերիշևը:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

• «Յուվենթուսը» հաղթել է վերջին վեց խաղերից հինգում
• Սեփական հարկի տակ թուրինցիները հաղթել են վերջին իննը խաղերից ութում
• Չեմպիոնների լիգայում թուրինյան ակումբը հաղթել է վերջին հինգ խաղերից միայն մեկում
• «Վալենսիան» հաղթել է վերջին հինգ խաղերից չորսում
• Տորալի թիմի անպարտելիության շարքը հավասար է ութ խաղի
• Չեմպիոնների լիգայի վերջին յոթ արտագնա խաղերում «Վալենսիան» հաղթել է մեկ անգամ

Հավանական է, որ «Վալենսիան» շանսեր ունենար, եթե «Յուվենթուսը» գոնե ոչ-ոքի խաղար «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Սակայն, հիմա երկու թիմերն էլ ունեն իրենց խնդիրը այս խաղում՝ «Վալենսիային» հաղթել է պետք ինչ-որ կերպ փլեյ-օֆֆ դուրս գալու համար, իսկ թուրինյան ակումբը ոչ մի կերպ չի ուզում իր ձեռքից բաց թողնել խմբում առաջատարի դիրքը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենթուս»-«Վալենսիա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս