
Զոհրաբ Մնացականյանը Ստասբուրգում հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

Նոյեմբերի 21-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ Հայաստանի համար Վենետիկի հանձնաժողովը եղել ու մնում է կարևոր գործընկեր՝ եվրոպական չափանիշներին համապատասխանող օրենսդրական բարեփոխումների գործընթացում խորհրդատվության և փորձագիտական աջակցության տրամադրման առումով:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա շարունակելու բարեփոխումների համալիր գործընթացը, որի հերթական հանգրվանը լինելու է արդար և թափանցիկ, ժողովրդի կամքն արտահայտող ընտրությունների անցկացումը:
Կողմերն ուրվագծեցին հետագա համագործակցության հիմնական ուղղությունները: