Բաժիններ՝

«Դեմբելեն չունի ոչ մի խնդիր ակումբում». «Բարսելոնայի» մենեջեր

«Բարսելոնայի» գլխավոր մենեջեր Պեպ Սեգուրան հաստատել է, որ ակումբի ղեկավարությունը իսկապես հանդիպել է Ուսման Դեմբելեի գործակալի հետ:

Հանդիպման ընթացքում կատալոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտումեուն գործակալի միջոցով հայտնել է ֆուտբոլիստին, որ նա պետք է դառնա ավելի պատասխանատու և պետք է ցուցաբերի պրոֆեսիոնալիզմ:

«Դեմբելեի հետ խնդիրներ չկան: Նա չունի ոչ մի խնդիր ակումբում: Սա նորմալ իրավիճակ է երիտասարդ խաղացողի համար, ով մեծ տաղանդ ունի և արդեն խաղում է նման ակումբում: Նա երբեք չի եղել նման իրավիճակում, բայց կա որոշակի հարմարեցման գործընթաց, որը նա պետք է անցնի:

Ուսմանն իսկապես երիտասարդ է, և նա երբեք ստիպված չի եղել հարմարվել խաղի նման ոճին: Մենք գիտակցում ենք, որ դա դժվար է նրա համար: Նա ևս դա գիտակցում է: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նա կարողանա հարմարվել»,- ասել է Սեգուրան:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ուսման Դեմբելեն բաց էր թողել թիմի մարզումը առողջական խնդիրների պատճառով: Սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստը չէր զգուշացել իր բացակայության մասին ոչ ոքի: Արդյունքում՝ կատալոնական ակումբի բոլոր ներկայացուցիչները սպասել են Դեմբելեին ամբողջ մարզման ընթացքում, իսկ հետո ամողջ թիմը 90 րոպե փորձել է կապ հաստատել ֆուտբոլիստի հետ, սակայն ապարդյուն: Ավելի ուշ պարզ է դարձել, որ ֆուտբոլիստը իր տանն է: Կատալոնական ակումբի բժիշկները այցելել են ֆուտբոլիստին և համոզվել, որ նա իրոք վատառողջ է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս