«Նիկոլ վարչապետ» կարգախոսը հնչել է մասնավոր քննարկման ժամանակ որպես միտք, մեր կարգախոսն է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն». Սուրեն Պապիկյան. Tert.am

Գնում ենք ծայրահեղությունների հետևից ու գնահատականներ ենք տալիս մի բանի, որի որոշումը չկար. երբ մասնավոր քննարկման ժամանակ միտք է հնչում, տանում դարձնում են, թե «Նիկոլ վարչապետ»-ն է եղել մեր կարգախոսը։ Մեր կարգախոսն է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբի պետ, արձակուրդի մեջ գտնվող տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ կարգախոսի հարցում որոշումը հստակ է:

«Դա մի կարգախոս է, որը բխում ՔՊ-ի ծրագրային դրույթներից և, իհարկե, կընկալվի հանրության կողմից. այն շատ լավ, կարևոր նաև ամբիցիոզ է: Շատ կարևոր է՝ մենք շեշտադրումը կատարենք հանրային երջանկության, հանրային հոգատարության վրա, դա հիմքն է հանդիսանալու հզոր պետության: Ծրագրին հիմա չանդրադառնանք, նոյեմբերի 25–ին տեղի կունենա մեր դրամահավաք երեկոն, որի ժամանակ կհնչի նաև մեր ծրագիրը»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս