Հայ երկրպագուները մարզադաշտից կաջակցեն Լիխտենշտեյնին Մակեդոնիայի հետ խաղում
Ազգերի լիգան շարունակվում է: Արդեն քիչ անց կմեկնարկեն երկու հանդիպուներ, որոնք շատ կարևոր են Հայաստանի ազգային հավաքականի համար: Հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն պահպանելու համար Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս պետք է հաղթի Ջիբրալթարի հավաքականին, իսկ Լիխտենշտեյնի ընտրանին էլ պետք է հաջողության հասնի խմբի առաջատար Մակեդոնիայի հետ խաղում: Ստացվում է, որ հայկական ընտրանու համար երկու հանդիպումերն էլ չափազանց կարևոր են:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Առաջին հայկական ճակատը՝ FAF-ը, որոշել է, որ Լիխտենշտեյնում մարզադաշտից դիտելու է երկու հանդիպում: Առաջինը՝ Լիխտենշտեյն-Մակեդոնիա, իսկ հետո՝ Լիխտենշտեյն-Հայաստան:
Հայ երկրպագուները ավտոբուսով մեկնարկել են ռեկորդային՝ 5000 կմ-անոց ճանապարհ դեպի Լիխտենշտեյն: Նրանք արդեն հատել են 4 պետական սահման և 8 երկիր: Դեպի Լիխտենշտեյն ճանապարհը տևել է 4 օր:
«Ինչպես գիտենք, Ազգերի Լլիգայի մնացած 2 խաղերում մեր հավաքականի հաջող ելույթները բավարար չեն լինելու խմբից դուրս գալու ուղեգիրը նվաճելու համար, այդ իսկ պատճառով FAF-ը իրականացնում է բացառիկ ակցիա. մեր ընտրանու վերջին խաղից բացի FAF-ականները ներկա կգտնվեն նոյեմբերի 16-ի Լիխտեյնշտեյն-Մակեդոնիա խաղին և բոլոր հնարավոր եղանակներով կփորձեն նպաստել Մակեդոնիայի թիմի ձախողմանը։
Կարծում ենք՝ Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստները շատ կզարմանան՝ 2-րդ խաղն անընդմեջ մեզ հանդիպելով»,- նշում են FAF-ի ներայացուցիչները:
Նշենք նաև, որ քիչ անց մեկնարկող Ջիբրալթար-Հայաստան խաղին ևս ներկա կգտնվեն հայ երկրպագուներ: FAF-ից տեղեկացնում են, որ հիմնականում Իսպանիայում և Բելգիայում բնակվող հայերը ժամանել են Ջիբրալթար՝ դիտելու հանդիպումը:
Սիրարփի Աղաբաբյան