ՀՀԿ-ն կայացրել է ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու որոշում

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել: ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը, ով այդ պաշտոնում ընտրվել էր նոյեմբերի 11-ի խորհրդի նիստում:

«Մենք շատ հետաքրքիր գործընթացի միջով ենք անցնում. դա կարգավիճակի տրանսֆորմացիան է իշխանություն լինելուց հետո»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ Հանրապետական կուսակցությունը, նոր կարգավիճակով, որպես ընդդիմադիր ուժ կուսակցության գիտելիքը և փորձը երկրի առաջընթացի երկրի համար օգտագործելու ուղիներն է որոնում։

Նրա խոսքով`ՀՀԿ խորհուրդը քննարկել է շատ կարևոր փաստաթուղթ, որը նախագծի տեսքով ամրագրում է Հանրապետական կուսակցության մոտեցումները երկրում տեղի ունեցած բոլոր գործընթացներին, գործող Կառավարության գործունեության արդյունքներին և այն խնդիրներին, որոնք տեսնում է ՀՀԿ-ն՝ քաղաքականության և գաղափարական մոտեցումների տեսակետից:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18:00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18:00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը

Gepostet von Vigen Sargsyan/Վիգեն Սարգսյան am Sonntag, 11. November 2018

Տեսանյութեր

Լրահոս