Բաժիններ՝

Բռնցքամարտիկները մեդալներ են նվաճել Լիտվայում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները մեդալներ են նվաճել Լիտվայում:

Լիտվայի Պանևեժիս քաղաքում տեղի ունեցած Վիտալիուս Կարպաչուսկասի հուշամրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 4 մեդալ: Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը դարձել են մրցաշարի հաղթող: Բարեղամ Հարությունյանը նվաճել է արծաթե, իսկ Հենրիկ Սարգսյանը՝ բրոնզե մեդալ: Հայ բռնցքամարտիկները Լիտվայում հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս