Բաժիններ՝

Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում կրակոցներ են հնչել. կրակողը նույն գյուղի բնակիչ է. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 10-ին, «Զինանոց – 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզում Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտ կրակոցներ են հնչել:

Ոստիկանության ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունները հավաստի են, և կրակոցները արձակել է Բալահովիտ գյուղի բնակիչ, 40-ամյա Վահագն Աղաջանյանը նույն գյուղի բնակիչ, 42-ամյա Աղաբեկ Հակոբյանի տան մոտ: Վ. Աղաջանյանը բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 19:10-ի սահմաններում իր անվամբ հաշվառված «MR 155» տիպի որսորդական հրացանը փորձարկել է և մի քանի անգամ կրակոցներ է արձակել:

Նա ներկայացրել է նաև հրացանը: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս