Հավանականությունը մեծ է, որ Ստեփան Գրիգորյանը լինի «Սասնա ծռերի» ցուցակում. Վարուժան Ավետիսյան

Հավանականությունը մեծ է, որ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը լինի «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Սանա ծռեր» կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանը։

Նա, սակայն, չցանկացավ ավելի մանրամասն նշել, թե ովքեր են լինելու ցուցակի վերին հորիզոանականներում. «Դեռ հստակեցված չէ ցուցակը։ Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ, թե ինչ ձեւաչափով ենք մասնակցելու ընտրություններին։ Հավանականությունը մեծ է որ Ստեփան Գրիգորյանը կլինի ցուցակում»,-ասաց Վարուժան Ավետիսյանը։

Հատկանշական է, որ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը մշտապես հանդես է եկել ժողովրդավարության ու ազատականության դիրքերից:

Նշենք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը պետական գրանցում է ստացել միայն նոյեմբերի 8–ին։ Վարուժան Ավետիսյանը նշել է, որ ընտրություններին առանձին մասնակցելու ձևաչափը գերիշխող է։

Նշենք նաեւ, որ նախօրեին ՀՀ քաղաքացիություն է ստացել Ժիրայր Սեֆիլյանը, ով սակայն չի կարողանա մասնակցել ընտրություններին, քանի որ դրա համար անհրաժեշտ է առնվազն 4 տարվա քաղաքացիության առկայություն։

Տեսանյութեր

Լրահոս