Ավտոմեքենաներ են այրվել. տուժածներ չկան

Նոյեմբերի 11-ին, ժամը 04:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:43-ին, մարվել՝ 05:11-ին: Այրվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը՝ մասնակի և առջևի անվադողերը:

Նոյեմբերի 11-ին, ժամը 01:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան ՋԷԿ-ի մոտակայքում՝ դեպի հանրակացարաններ տանող ճանապարհին, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:37-ին, մարվել՝ 01:47-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լ. Ս., ծնված 1998 թ.): Տուժածներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930