Բաժիններ՝

Մխչյան գյուղի տներից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել են տան նախամուտքը, հյուրասենյակն ու տանիքը

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 03:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մխչյան գյուղի Երկաթուղայինների փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող փայտե տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:39-ին մարվել՝ 06:20-ին:

Այրվել են տան նախամուտքը (60 քմ), հյուրասենյակը (20 քմ), տանիքը (132 քմ) գույքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս