Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել

Նոյեմբերի 10-ին, ժամը 23:15-ին Վրաստանի ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Ախլցխա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. 6 տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Տուժածների հոսպիտալացման վայրն ու առողջական վիճակը ճշտվում են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութեր

Լրահոս