««Մանչեսթեր Սիթիի» դարպասին հաղթական գոլը խփելը կարիերայիս ամենահրաշալի զգացողությունն էր». Ռեշֆորդ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատմել է զգացողությունների մասին, երբ 2016 թվականին հաղթական գոլ խփեց «Մանչեսթեր Սիթիի» դարպասին:
«Հաղթական գոլը խփելը կարիերայի ամենահրաշալի զգացողությունն էր: Դերբիները միշտ ծանր խաղեր են, հենց այնտեղ եք դուք ամենաշատը սովորում:
Կան հանդիպումներ, երբ հաղթում եք 3:0 կամ 4:0 հաշվով, և բոլորը գոհ են, բայց ի՞նչ եք սովորում այդ խաղերից:
Ակնհայտ է, որ գլխավոր նպատակը տիտղոսներն են, բայց եթե խոսենք անձնական հաջողությունների մասին, ապա գոլի պահին ես հրաշալի զգացողություն ունեի»,- Ռեշֆորդին է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը



