Բաժիններ՝

«Ես Սիմեոնեի հակապատկերն եմ». Խավի

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խավին կիսվել է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի մասին իր կարծիքով:

«Մարզիչն իր փիլիսոփայությունն է փոխանցում խաղացողներին: Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ գնդակի վերահսկողությունը չի կարող կարևոր լինել խաղի համար:

Մարզչի նկատմամբ ամենայն հարգանքով, բայց ես նրա հակապատկերն եմ: Ես նախընտրում եմ, որ իմ թիմը անընդհատ վերահսկի գնդակը, ես այդպես ավելի հանգստանում եմ:

Մարզիչները կարող են պաշտպանական կամ հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Բայց միայն այն դեպքում, երբ ամեն ինչ սխալ է ընթանում, կարող եք տեսնել իրական մարզչին:

Ֆուտբոլում հիմա դժվար է ինչ-որ բան բարելավել: Դժվար է խաղալ առանց ազատ տարածության, դժվար է թիմի լավ պաշտպանությունը անցնել, հատկապես եթե նրա մարզիչը Սիմեոնեն է:

Հետագայում, կարծում եմ, հնարավոր է կրճատել թիմերի կազմը մեկ խաղացողով և խաղալ 10-ը 10-ի դեմ: Սա խիզախ առաջարկություն է, բայց դա կօգնի ավելի հետաքրքիր դարձնել խաղը»,- նշել է Խավին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս