Գերմանական ոստիկանությունը լրջորեն մտահոգված է հայկական մաֆիայի ակտիվությամբ

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, հղելով Der Spiegel-ին, կովկասյան տարածաշրջանի հանցագործները հզոր ցանց են ստեղծել Գերմանիայում:

Երեք տարվա ընթացքում գաղտնի գործողությունների շրջանակներում քննիչները փորձել են ձերբակալել հայկական մաֆիայի ներկայացուցիչներին, բայց արդյունքի չեն հասել: Fight against thieves in law («Պայքար օրենքով գողերի դեմ») կոդավորված անվան ներքո խիստ գաղտնի հատուկ գործողությունն անցկացրել է Քրեական ոստիկանության դաշնային ծառայությունը (BKA)՝ 6 պրոֆիլային գերատեսչությունների (LKA) հետ համատեղ: Աղբյուրը ընդգծում է, որ այս գործողությունը Գերմանիայում կազմակերպված հանցավորության վերաբերյալ խոշորագույն հետաքննություններից մեկն է:

Der Spiegel-ի տրամադրության տակ են հայտնվել հետաքննության նյութերը, որոնցում ասվում է, որ «օրենքով գողերը» վերահսկվում են ռուսական-եվրասիական կազմակերպված հանցավորության կողմից: Հաղորդվում է, որ նրանք վերահսկվում են նաև Գերմանիայում հայկական մաֆիոզ կառույցների կողմից:

Հետաքննությունը սկսվել է 2014թ. Էրֆուրտ քաղաքում: Այդ ժամանակ 14 քրեական գործ է բացվել 42 մարդու նկատմամբ, ովքեր կասկածվում են ֆինանսական մեքենայությունների մեջ: BKA-ի մասնագետների խոսքով՝ Գերմանիայում հայկական մաֆիա «իսկապես գոյություն ունի»: Ռուսական-եվրասիական այլ հանցավոր խմբերի հետ այն «ֆինանսական էական» ռեսուրսներ ունի և կարող է «սպառնալ իրավական պետության հիմքերին»: Այնուամենայնիվ, ապացույցների բացակայության պատճառով հետաքննության արդյունքները դեռ չեն հանգեցրել մեղադրանքների և քրեական գործերի:

Տեսանյութեր

Լրահոս