Բաժիններ՝

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին սերնդափոխություն է պետք. մարզիչ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականին սերնդափոխություն է պետք:

«Արմենպրես»ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

«Մեծ շանսեր ունեին մեդալի համար պայքարելու Գրիգոր Գրիգորյանը և Դավիթ Սաֆարյանը: Իսկ մյուս մարզիկները պարտվեցին առաջին իսկ գոտեմարտերից: Մենք խնդիր ունենք սերնդափոխության: Ազատ ոճային ըմբիշերի թիմը սերնդափոխության կարիք ունի: Բոլորը տարիքն առել են: Վստահ եմ, որ մեկ-երկու տարվա ընթացքում կկայանա այդ սերնդափոխությունը»,-ասաց նա:

Կուրղինյանի խոսքով` թիմում լուրջ մրցակցություն է պետք, որ մարզիկները, որոնք կգան երիտասարդ թիմերում, լավ արդյունքներ ունենան հետագայում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031