Samsung-ը որակի վարկանիշում կրկին գերազանցել է iPhone-ին
«Ռոսկաչեստվո»-ն, International Consumer Research and Testing (ICRT) աշխարհի խոշորագույն սպառողական կազմակերպությունների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ, անցկացրել է ռուսական շուկայում առավել մեծ ժողովրդականություն վայելող 402 սմարթֆոնների ուսումնասիրություն: Ստուգման արդյունքներով վարկանիշը գլխավորել է Samsung-ի թողարկված վերջին մոդելը՝ Galaxy Note 9-ը. թոփ-10-ում նաեւ հայտնվել են Huawei-ի եւ Apple-ի նորույթները (iPhone XS-ը եւ XS Max-ը):
Այդ մասին ասված է «Ռոսկաչեստվո»-ի հաղորդագրության մեջ: Թեստավորումն անցկացվել է մի քանի ուղղություններով, ներառյալ դիմացկունությունը (սարքերը վայր են գցել 80 սանտիմետր բարձրությունից), մարտկոցի աշխատանքը, խցիկը, տվյալների մշակման արագությունը եւ ձայնի որակը: Հետազոտված բոլոր սմարթֆոնները լաբորատորիայում միեւնույն փորձարկումներն են անցել ըստ 229 պարամետրերի, ինչը թույլ է տալիս անցկացնել սմարթֆոնների օբյեկտիվ համեմատական վերլուծություն, նշում են «Ռոսկաչեստվո»-ում:
Մասնագետների տվյալների համաձայն, Samsung-ի վեց մոդելները տեղ են գտել վարկանիշի թոփ-10-ում, մասնավորապես Samsung Galaxy Note 9-ը (առաջին տեղ), Samsung Galaxy S9-ը (չորրորդ տեղ), Samsung Galaxy S9+-ը (հինգերորդ տեղ), Samsung Galaxy S8-ը (վեցերորդ տեղ), Samsung Galaxy S8+-ը (յոթերորդ տեղ) եւ Samsung Galaxy Note 8-ը (տասներորդ տեղ): «Samsung Galaxy Note 9-ն iPhone-ից ավելի շատ միավոր է հավաքել դիմացկունության թեստում, մարտկոցի թեստում, երաժշտության որակի գնահատման, ինչպես նաեւ հեռախոսի հնարավորությունների ցուցանիշներում»,-նշում են գերատեսչության մասնագետները: Վարկանիշի երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրել են IPhone XS Max-ը եւ IPhone XS-ը՝ համապատասխանաբար:
Բացի այդ, թոփ-10-ում տեղ է գտել Huawei-ի P20 Pro նորույթը եւ IPhone 8+-ը (ութերորդ տեղ): Միեւնույն ժամանակ «Ռոսկաչեստվո»-ն նշում է, որ Apple-ի նորույթները մյուս սմարթֆոնների թվում առաջատարն է նկարահանման որակով: Որակի վարկանիշին չի մասնակցել է IPhone XR նոր մոդելը: Գերատեսչության տվյալների համաձայն, նորույթի ստուգումը հրապարակվելու է 2018 թվականի դեկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: