
«Միջազգային հանրությունը կանգնել է ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ». Մոհամմեդ Ջավադ Զարիֆ

Երեքշաբթի օրը, Ստամբուլում, Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ նիստի շրջանակներում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն, ըստ parstoday.com-ի՝ ասել է. «Իրանին շրջափակելու ԱՄՆ-ի որոշումը հակասում է միջազգային օրենքներին և ցավոք այս օրինազանց երկիրը ուզում է պատժել օրենքին հավատարիմ երկրներին»:
Զարիֆը շեշտել է.«Իրանի շրջափակմամբ ամերիկացները չկարողացան հասնել իրենց նպատակին»: Զարիֆը հավաստել է.«Թուրքիան ու Ադրբեջանը պատժամիջացների հարցով պաշտպանեցին Իրանի դիրքորոշումները և ընդգծեցին, որ շարունակելու են համագործակցել Թեհրանի հետ»:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆի խոսքերով, Ստամբուլի նիստի ընթացքում կողմերը մտքերի փոխանակում են կատարել էներգետիկայի, տարանցման, զբոսաշրջության ու գիտելիքահեն համագործակցությունների և այդ կարգի խնդիրների շուրջ: