Թրամփի վարկանիշն ընկել է. հարցում
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեության հավանության վարկանիշն անցած շաբաթվա ընթացքում ընկել է 4 տոկոսային կետով՝ մինչեւ 40 տոկոս: Իր հարցման այս տվյալները հոկտեմբերի 29-ին հրապարակել է Gallup սոցիոլոգիական ծառայությունը:
Սոցիոլոգներն արձանագրել են, որ պետության ղեկավարի վարկանիշի անկումն «ի չիք դարձրեց» դրա ամբողջ աճը վերջին չորս շաբաթվա ընթացքում: Հարցման համաձայն՝ ամերիկացիների 54 տոկոսը ներկայում հավանություն չի տալիս նախագահի աշխատանքին:
Հոկտեմբերի 22-ից մինչեւ 28-ն անցկացված հարցմանը մասնակցել են 18-ից բարձր տարիքի շուրջ 1,5 հազար ամերիկացիներ, որոնք ապրում են երկրի բոլոր նահանգներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: