Չինացիները ստեղծել են հեղուկ ռոբոտ, ինչպես «Տերմինատոր» ֆիլմում
Ոգեշնչված «Terminator-2» ֆիլմի լեգենդար T-1000 ռոբոտից՝ չինացի գիտնականները ստեղծել են իրենց հեղուկ ռոբոտը: Այն բոլորովին զայրացած չէ և շատ փոքր է:
Այս ռոբոտը հնարավոր է տեղավորել ձեռքի ափում: Այն փոքր անիվ է, որ մեջ կա մեկ կաթիլ հեղուկ երկաթ և լիթիումե մարտկոց: Մարտկոցի լարման հսկողությամբ կարող եք փոխել մետաղի ծանրության կենտրոնը, այնպես որ, անիվը գլորում է մեկ ուղղությամբ կամ մյուսով:
Ջրային ռոբոտի նախագծի աշխատանքները սկսվել են 6 տարի առաջ, երբ գիտնականները ծանոթացել են հեղուկ մետաղի համաձուլվածքների յուրահատուկ հատկություններին`բարձր էլեկտրական հաղորդակցությանը, վերահսկվող մակերևութային լարվածությանը և արտասովոր ճկունությանը:
«Մենք կարծում ենք, որ այդպիսի խառնուրդները կարող են օգնել ստեղծել ռոբոտներ, որոնք փոխում են ձևը»,- նշել է ռոբոտի ստեղծողներից մեկը` Տան Շիանը: «Դե, իհարկե, ես անմիջապես մտածեցի «Տերմինատոր» ֆիլմի T-1000 ռոբոտի մասին, որը ես տեսել էի 10 տարեկան հասակում»:
Ապագայում նման ռոբոտները կարող են օգտագործվել փրկարարական առաքելությունների համար: Օրինակ, երկրաշարժից հետո փլատակների տակից մարդկանց հանելու համար: Նման ռոբոտները, տեսականորեն, կկարողանան սահել դռների տակ և թափանցել շենքերի ճեղքերի մեջ:
Հնարավոր է նաև փոփոխել ռոբոտի չափսերն ու գործառույթներն այնպես, որ այն ծառայի մարդու մարմնի կոնկրետ հատվածներին դեղորայքով ապահովելու համար:
Սիրարփի Աղաբաբյան