
Շոկոլադային տրյուֆել «Grand Marnier»

Բաղադրիչներ
1. Շոկոլադ – 500 գ
2. Սերուցք (35 տոկոս) – 300 մլ
3. Կակաո – 200 գ
4. Կարագ – 100 գ
5. Լիկյոր Grand Marnier – 60 մլ
6. Նարինջ – 1 հատ
7. Նարնջի խտանյութ – 10 մլ
Պատրաստման եղանակը
1. Մեծ կաթսայի մեջ հալեցնել կարագը, ավելացնել սերուցքը և նարնջի կեղևը:
2. Հասցնել եռման և արագ վերցնել կրակից:
3. Հեռացնել կեղևը և ավելացնել շոկոլադը: Հետո՝ լիկյորը և նարնջի խտանյութը:
4. Տեղավորել սառնարանում, ժամանակ առ ժամանակ խառնել:
5. Տրյուֆելներ ձևավորելուց առաջ հանել սառնարանից և 10 րոպե թողնել սենյակային ջերմաստիճանում, որպեսզի այն մի փոքր փափկի:
6. Տրյուֆելներ ձևավորել, թաթախել հալեցրած շոկոլադի մեջ և թավալել կակաոյի մեջ:
7. Պատրաստի տրյուֆելները պահպանել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը