Բաժիններ՝

Apple-ն iPhone-ը պաշտպանել է հատուկ ծառայություններից. Forbes

Apple ընկերությունը կարողացել է iPhone-ի համար պաշտպանություն մշակել հաքերային հարձակումների դեպքում: Այդ մասին գրել է Forbes-ը:

Այս տարվա մարտին հրատարակությունը հայտնել էր, որ Grayshift ամերիկյան ընկերությունն ստեղծել է Graykey ալգորիթմը, որը թույլ է տալիս կոտրել iOs օպերացիոն համակարգով սարքերի, ներառյալ iPhone X-ի նշանաբառերը: Նշվել էր, որ ֆիրման կարող է իր մշակումներն օգտագործել ի շահ իշխանության մարմինների, ոստիկանության եւ հատուկ ծառայությունների: Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ Apple-ը կարողացել է վերացնել խոցելիությունը եւ պաշտպանության համակարգ մշակել այն գաջեթների համար, որոնք աշխատում են 12 եւ ավելի բարձր iOs-ով:

Ընդ որում՝ պահպանվում է տվյալների՝ չծածկագրված տեղեկատվության կամ սարքում առկա ֆայլերի չափերի ու թղթապանակների կառուցվածքի վերաբերյալ տեղեկությունների «մասնակի կորզման» հնարավորությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031