Բաժիններ՝

Ֆրանսիայում հոգեկան խանգարումներով մարդիկ ձայնի իրավունք կստանան

Ֆրանսիայում հոգեկան խանգարումներ ունեցող ավելի քան 300 հազար մարդ, որոնց այժմ դատարանի կողմից արգելված է մասնակցել ընտրություններին, ձայնի իրավունք կստանան:

Այդ մասին հայտարարել է սահմանափակ հնարավորություններով անձանց գործերի պետական քարտուղար Սոֆի Կլյուզելը Parisien-ում հրապարակված հարցազրույցում: Ընտրությունների մասին կանոնադրության մեջ համապատասխան ուղղումը կընդունեն 2019 թվականի սկզբին:

«Այսօր մեր երկրում 700 հազար չափահաս գտնվում է հսկողության կամ խնամակալության ներքո: Նրանցից ավելի քան 300 հազարը դատարանի վճռով զրկված է ձայնի իրավունքից: Առավելապես, նրանք հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ են: Մեր նպատակն է այնպես անել, որ բոլորը կարողանան քվեարկել ամենաուշը 2022 թվականի մունիցիպալ ընտրություններում»,- հայտարարել է պետքարտուղարը:

Նրա կարծիքով՝ հոգեկան խանգարումներով մարդկանց ձայնի իրավունքից զրկելը խտրականություն է: Կլյուզելը հավելել է, որ կառավարությունը նաեւ կձգտի հասնել այդ քաղաքացիներին ամուսնության եւ ապահարզանի իրավունքի տրամադրման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031