
Չինաստանում գերազանցել են Գինեսի ռեկորդը տեղակայված վրանների թվով

Չինաստանում գերազանցել են Գինեսի համաշխարհային ռեկորդը եւ կանգնեցրել 721 վրաններից բաղկացած երկար շարանը: Այդ մասին հայտնել է UPI-ն: Շարանի երկարությունը, որը գտնվում է Վուգոնգի լեռան լանջին, կազմում է 14 կիլոմետր:
Կազմակերպիչների հայտարարության համաձայն՝ ռեկորդի համար եղանակային պայմանները եղել են ամենաանբարենպաստը. փչել է սաստիկ քամի եւ տեղացել է անձրեւ, բայց 200 կամավորների օգնության շնորհիվ իրենց հաջողվել է հասնել առաջադրված նպատակին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: