Բաժիններ՝

«Մելոդիա» ֆիրման թողարկել է Ռախմանինովի ստեղծագործության անթոլոգիան

«Մելոդիա» ձայնագրող ֆիրման թողարկել է Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործության խոշորագույն անթոլոգիան՝ կոմպոզիտորի 145-ամյակի տարում: Այդ մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:

Հավաքածուն պարունակում է 33 սկավառակ, ներառյալ Ռախմանինովի հեղինակային ձայնագրությունները անցյալ դարի 20-30-ական թվականներին, Սերգեյ Պրոկոֆեւի մեկնաբանությունների արխիվային ձայնագրությունները, ներկայացված են դաշնակահարներ Վլադիմիր Գորովիցի, Սվյատոսլավ Ռիխտերի, Էմիլ Գիլելսի, ինչպես նաեւ մեր ժամանակակիցների՝ Գրիգորի Սոկոլովի, Վիկտոր Երեսկոյի եւ ուրիշների ձայնագրությունները:

Հոբելյանական հավաքածուն ներառում է բոնուս՝ ավելի վաղ չհրապարակված ձայնագրությունների սկավառակ, որում տեղ է գտել դաշնամուրի համար Երկրորդ կոնցերտը՝ նվագախմբի հետ: Սերգեյ Ռախմանինովը (1873-1943 թթ.) ռուս խոշորագույն կոմպոզիտոր է, աշխարհի մեծագույն դաշնակահարներից ու դիրիժորներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031