Բաժիններ՝

«Հաղթանակները Չեմպիոնների լիգայում առավելություն են տալիս «Բարսելոնային» Կլասիկոյից առաջ». Էրնեստո Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մեկնաբանել է հաղթանակն «Ինտերի» նկատմամբ (2:0) Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում:

«Մեսսիի դաշտում չլինելը միշտ ծանր է, բայց մենք ուզում ենք հաղթել: Մենք թույլ չտվեցինք «Ինտերին» խաղալ իր խաղը հանդիպման ամբողջ ընթացքում: Իմանալով մրցակցին՝ պլանավորել էինք զրկել նրան գնդակից:

Արթուրը շատ լավ խաղաց, և ես շատ ուրախ եմ նրա համար: Փոխարինեցի նրան, որովհետև չցանկացա ռիսկի դիմել. նա մի փոքր հարված էր ստացել: Մենք այսօր լավ խաղացինք, իսկ «Ուեմբլիում»՝ հիասքանչ: Այս երկու հաղթանակները մեզ հոգեբանական առավելություն են տալիս Կլասիկոյից առաջ»,- իսպանացի մասնագետին է մեջբերում Football Espana-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031