Բաժիններ՝

Երևանը` ՏՏ ոլորտում կարիերայի լավագույն հնարավորություններ ընձեռող քաղաքների տասնյակում

Բրիտանական բիզնես տեխնոլոգիական Enterprise Times պորտալը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարիերայի լավագույն հնարավորություններ ընձեռող 10 քաղաքների ցանկը, որում հայտնվել է նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանը: Կայքի ներկայացրած ցանկում Երևանը 4-րդն է:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ 2025թ. Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը աճելու է 3 անգամ՝ հասնելով մինչև 30 հազարի: Դա մեծապես կախված է ինովացիոն և տեխնոլոգիական ոլորտում պարբերաբար արձանագրվող աճով: Այս ոլորտը տարվա կտրվածքով 20 տոկոս աճ է արձանագրում՝ առանց դանդաղման նշանների: Եթե դուք նախկինում չեք պլանավորել տեղափոխվել այս երկիր, ապա հիմա կարելի է մտածել այդ ուղղությամբ: Այստեղ ապրուստն էժան է, հանցավորության մակարդակը ցածր, մշակույթը՝ հարուստ: Այս պահին հինական լեզուները հայերենն ու ռուսերենն են, սակայն անգլերենը գնալով ավելի մեծ տարածում է ստանում»,- գրում է պորտալը:

Տասնյակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սան Ֆրանցիսկոն, երկրորդը՝ Նյու Յորքը, երրորդը՝ Օսթինը: Հինգերորդ հորիզոնականում Սինգապուրն է, որին հաջորդում են Մելբուռնը, Լոնդոնը, Ստոկհոլմը, Բանգալորը: Տասնյակը եզրափակում է Տորոնտոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս