Բաժիններ՝

Անտոնիո Կոնտեն համաձայնել է գլխավորել «Ռեալը»

Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն կարող է փոխարինել Ժուլեն Լոպետեգիին «Արքայական ակումբի» մարզչի պաշտոնում:

«Ռեալի» վերջին անհամոզիչ ելույթները Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում ստիպել են ակումբի ղեկավարությանը փոխարինող գտնել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ժուլեն Լոպետեգիի համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մադրիդյան ակումբը բանակցությունների մեջ է մտել Անտոնիո Կոնտեի հետ, ով «Չելսիից» հեռացվելուց հետո գտնվում է առանց աշխատանքի: Ըստ Sky Sports-ի տեղեկությունների՝ բանակցությունները հաջող են անցել, և իտալացի մասնագետը համաձայնել է գլխավորել «Ռեալը»:

Սպասվում է, որ Ժուլեն Լոպետեգին կհեռացվի Էլ Կլասիկոյից հետո, որը տեղի կունենա մոտակա կիրակի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031