«Գործարարների մի մասը ցանկանում է, որ ռեյտինգայինը պահպանվի, որպեսզի «ՔՊ»-ով կրկին գան ԱԺ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ երկուշաբթի ԱԺ-ն կրկին արտահերթ նիստ կանի, որ քննարկի նոր Ընտրական օրենսգիրքը։ Սակայն ԸՕ ընդունումը մեծ հարցականի տակ է․ «Ֆիֆթի-ֆիֆթի է հնարավորությունը, կարծում եմ՝ գործարարների մի մասը, որքան էլ նրանց ճնշեն, արդեն Հայաստանում չեն, դժվար էլ գան, որովհետեւ ոչ թե ՀՀԿ-ի կողմից են խաղում, այլ՝ իրենք իրենց։ Նրանք ցանկանում են, որ ռեյտինգայինը պահպանվի, իրենք «ՔՊ»-ով կրկին գան ԱԺ։

Կլինեն նաեւ օբյեկտիվ բացականեր՝ գործուղում, հարսանիքի քավորություն։ Վարդան Ղուկասյանն արդեն հայտարարել է, որ չի կարող «կողմ» քվեարկել։

«Ելքը» նախորդ օրը հայտարարեց, որ իրենցից գնում էր ստորագրել արտահերթի ձեւաթղթի տակ, արել են, թող ԲՀԿ-ն որոշի, թե ոնց է կազմակերպում քվեարկության դրական ելքը։

Այսինքն՝ ԸՕ-ն անցկացնելու հոգսը դրեցին Գագիկ Ծառուկյանի եւ նրա ֆրակցիայի վրա՝ ակնարկելով նախորդ անգամվա բացակաները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031